Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեծ նավերինն է մեծ նավարկությունը

Մեծ նավերինն է մեծ նավարկությունը
25.08.2023 | 19:45

Նկարում իրենց բարերարություններով հայտնի տեր և տիկին Մովսիսյանների հավատավոր ընտանիքն է՝ ողջ կազմով: Լուսանկարը հիշարժան է նաև նրանով, որ արձանագրել է ընտանիքի, այդ ընտանիքը ճանաչող բոլոր մարդկանց համար անչափ հաճելի եղելություն: Զավակներից ավագը՝ Սերգեյը, հայոց բանակին իր զինվորական պարտքը տալուց հետո, օրերս ուսումնառության է մեկնում Լոնդոն:

Քեզ բարի երթ, զավակս: Աստված անցնելիք ուղիդ անխոչընդոտ անի, հետևողականորեն բազմապատկես իմացությունդ ու նվիրվես քո երկրին խոնարհ ծառայության այնպես, ինչպես ամրագրված է քո հայրական լուսավոր օջախի կանոնագրքում: Լավագույն ցանկություններս քեզ: Ու մի՛շտ հիշիր մեծ կյանքի մեծ կանոնը՝ մեծ նավերինն է մեծ նավարկությունը:

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 18901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ